Եվրասիական տնտեսական միության ստեղծման ճանապարհը բացառապես երկար և բարդ է եղել, խոստովանել են Ռուսաստանի և Բելոռուսի նախագահները: Շատ ծանր աշխատանք է տարվել, վիճաբանություններով, անգամ՝ սկանդալներով, անկեղծացել է Վլադիմիր Պուտինը:
Բանակցությունների զգայուն պահերից էր միության ղեկավար մարմիններում երկրների քվոտաների հարցը: Արդյունքում ընտրվել է հավասար ներկայացուցչության սկզբունքը:
Ըստ նախագահի օգնական Յուրի Ուշակովի՝ բուռն քննարկում է տեղի ունեցել նաև ապագա միության հիմնական օրգանների տեղակայման հարցի շուրջ: Արդյունքում որոշվել է, որ միության հիմնական գրասենյակը կլինի Մոսկվայում, դատարանը` Մինսկում, իսկ ֆինանսական կարգավորիչը` Ալմա-Աթայում:
Որոշ դիտորդներ թաքնված պատճառներ էին փնտրում ինտեգրման գործընթացի արագացման համար:
«Ինչպիսի՞ն էր այս հարցում Ուկրաինայի դեպքերի դերը»,-մամլո ասուլիսում հարցրել են ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովին, ով հերքել է այս իրադարձությունների միջև որևէ կապի առկայությունը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն այլ պատասխան ուներ:
Ըստ նրա՝ ցանկացած ճգնաժամ և արտաքին սպառնալիք խոչընդոտում է ինտեգրման գործընթացը. տեղեկացնում է mail.ru-ն: