ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս լսեցի, որ Չինաստանը Հայաստանին է նվիրել 250 ավտոբուս` բոլոր անհրաժեշտ պահեստամասերով: Արդյո՞ք լրիվ նոր մեքենաների հետ պահեստամասերի նեկրումն էլ չի ենթադրում (ինչպես մեր երկրում վաճառվող չինական արտադրանքն ընդհանրապես), որ դրանք նույնպես անորակ են ու կարճ ժամանակ հետո շարքից դուրս են գալու:

Կարեն Գասպարյան, 50 տարեկան, պատմաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը տեղեկացնում է, որ Չինաստանի կառավարության կողմից նվիրատվության կարգով հատկացված թվով 249 ավտոբուսների հետ պահեստամասերի տրամադրման նպատակն առաջիկա ամիսներին ավտոբուսների տեխնիկական սպասարկումն ու նորոգման աշխատանքների արդյունավետ կազմակերպումը, ինչպես նաեւ դրանց անխափան շահագործումն ապահովելն է, մինչեւ նոր պահեստամասերի ձեռք բերումը, ինչը բնավ չի ենթադրում ավտոբուսների անորակ լինելը:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության եւ հասարակայնության հետ
կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավտոբուսները դեռ տեղ չեն հասել, բայց, ինչպես երեւում է,  քաղաքապետարանն արդեն մտածում է պահեստամասերի նորանոր խմբաքանակներ ներկրելու մասին: Այսինքն` մինչեւ մեքենաների տեղ հասնելը պարզ է, որ դրանք լիովին համապատասխանելու են «չինական ապրանք» կոչվածի բոլոր չափանիշներին` ավելի քան հաճախ փչանալով եւ այդպես էլ իրական նպատակին լիարժեքորեն չծառայելով:




Լրահոս