«Վերնիսաժի» կրակոցների հեղինակ Գոռ Առաքելյանի խափանման միջոցը կփոփոխվի․ «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկայում քննիչի որոշմամբ փոփոխվելու է «Վերնիսաժի» կրակոցների հեղինակ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի փեսա Գոռ Առաքելյանի խափանման միջոցը:

«Վերնիսաժի» կրակոցներից տուժած երկու երիտասարդները՝ Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը, դեռ հիվանդանոցում են, նրանց նկատմամբ հսկողությունը շարունակվում է եւ դեռեւս որեւէ քննչական գործողություն չի կատարվել, «Ժամանակին» երեկ տեղեկացրեց Վալերի Հովհաննիսյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։

 




Լրահոս