«Արարատ» ապրանքանիշը պատկանում է երկու տարբեր ընկերությունների․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը ՀՀ մտավոր սեփականության գործակալության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ հանքային եւ սովորական ջրերի համար «Արարատ» անունով ապրանքային նշանը զարմանալիորեն պատկանում է երկու տարբեր ընկերությունների:

Նույն անունը 2007-ին գրանցել է «Արարատ-գրուպ» ՍՊԸ-ն, ապա 2011-ին՝ նույն անունն արդեն դատարանի միջոցով «սեփականաշնորհել է» «Սիլ կոնցեռն» ընկերությունը:

«Արարատ-գրուպ»-ի ներկայացուցիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ «Սիլ կոնցեռն»-ի նման վարքագիծը, հավանաբար, ոչ թե նոր բիզնես հիմնելու նպատակ է հետապնդում կամ ներդրումների միջոցով նոր աշխատատեղերի ստեղծում, այլ՝ հանքային ջրերի եւ զովացուցիչ ըմպելիքների շուկայում նոր ընկերության մուտքը խոչընդոտելը»: Մինչդեռ «Սիլ կոնցեռն»-ի տնօրեն Էդգար Մկրտչյանը պնդում է, թե «2013-ին մենք գրանցումը ստացել ենք եւ ունենք համապատասխան վկայագրեր»: Այսպիսով, «Արարատ»-ը դատարանի վճռով երկու սեփականատեր ունի»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:          




Լրահոս