Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանում ցուցադրել է իր լավագույն որակները: Իսպանացին նաև ընդգծել է, որ ուրախ կլիներ նվաճել «Ոսկե գնդակը». հայտնում է goal.com-ը:
«Ես իմ լավագույն մարզավիճակում եմ: Սա շատ լավ տարի էր և՛ անհատական, և՛ մասնագիտական առումով: Հուսով եմ, որ դա կշարունակվի նաև Բրազիլիայի աշխարհի առաջնությանը:
Ես, իհարկե, կցանկանայի նվաճել «Ոսկե գնդակը», բայց չեմ մտածել այդ մասին, ճիշտն ասած: Ամեն դեպքում, այդպիսի տիտղոսները չեն նվաճվում մեկ խաղացողի ջանքերով, այլ՝ ամբողջ թիմի շնորհիվ: Եվ Չեմպիոնների լիգայում հաղթեց ոչ թե Ռամոսը, այլ մենք բոլորս: Շատերը հանուն դրա լարված էին աշխատում», – հայտնել է նա: