ԱԺ գարնանային նստաշրջանը սկսվեց ինտրիգով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի առաջին նիստին ԱԺ-ն մերժեց կառավարության ներկայացրեց “Ֆինանսական գործառնությունների սահմանափակման մասին” կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով 3 մլն-ից ավելի կանխիկ դրամական գործարքների դեպքում դրանք պետք է կատարվեն բանկերի միջոցով: Օրինագիծը տապալվեց, քանի որ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչ ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, իսկ ՀՅԴ-ն քվեարկեց ձեռնպահ: Չնայած դրան, հանրապետական պատգամավորները՝ միջանցքում ՀՅԴ խմբակցության անդամ, պատգամավոր Արծվիկ Մինասյանին իրենց դժգոհությունը հայտնեցին՝ ասելով, թե դաշնակցությունը տապալեց օրենքի նախագծի ընդունումը: “Ով դեմ է այս օրենքի նախագծին, նա կողմ է կոռուպցիային”,- քվեարկություններից առաջ իրենց ելույթներում նշեցին հանրապետական պատգամավորները: Այսօր ԱԺ-ում մեկ այլ նախագծի քննարկման ժամանակ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ 2012թ. ընթացքում ՀՀ-ում գազի սակագնի բարձրացում չի նախատեսվում:




Լրահոս