Բրիտանացիների ամենասիրելիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվել է, որ բրիտանացիները  ամենասիրելի դիկենսյան կերպարը  դա Էբենզեր Սկրուջն է` Չարլզ Դիկենսի “Սուրբծննդյան երգ” ստեղծագործությունից,- գրում է The Guardian պարբերականը, Սկրուջը առաջատար է դարձել հարցումների արդյունքում, որն անցկացրել է բրիտանական Penguin գրքի կայքը: Երկրորդ հորիզոնականում միսս Հեշվիեմն է “Մեծ հույսեր” վեպից, երրորդում` Սիդնի Կարտոնը Երկու քաղաքների պատմություն”-ից: Եթե ուշադիր նայենք չարթին կհասկանանք , որ բրիտանացիների նախընտրած 10 հերոսներից 7-ը բացասական կերպարներ են: Տասնյակում տեղ են գտել նաեւ բարի կերպարներ` Բեթսի Տրովուդը “Դեյվիդ Կոպերֆիլդ”-ից, ինչպես նաեւ Ջո Գարջերին ու Պիպը “Մեծ հույսեր”-ից: Առաջին տասնյակի մեջ հերոսներ են ընդգրկվել “Մեծ հույսեր”-ից, ինչպես նաեւ “Օլիվեր Թվիստ”-ից, թեեւ հենց տղան հայտնվել է 11-րդ հորիզոնականում: Գրողի հոբելյանի նախօրեին անցկացված հարցմանը մասնակցել է 883 մարդ: Վաղը բրիտանացի աշխարհահռչակ գրողը կդառնա 200 տարեկան:




Լրահոս