ՈՒՂՂՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ»-ը հրապարակել էր հայոց բանակում չծառայած պաշտոնյաների անունները: Հրապարակումից հետո Հայաստանի բոլոր նախարարությունների աշխատակիցներին հրահանգվել վերանայել իրենց կենսագրական տվյալները: Եւ եթե կան մարդիկ, որոնք մոռացել են լրացնել զինծառայության անցնելու փաստը, բայց զինգրքույկ ունեն, անմիջապես լրացրել են բացը (թեեւ դրանք մի քանիսն են): Անգամ պաշտոնական կայքերի մեջ են անձնական տվյալներ փոխվել: Բայց ընդհանուր պատկերը նույն տխուր իրողությունն է` պետական բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանի Հանրապետությանն իրենց պարտքը չեն տվել:




Լրահոս