ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի երեկվա նիստում քննարկվել է ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցության եւ հավանական թեկնածուների հարցը: Կոնգրեսի անդամ կուսակցությունները ներկայացրել են իրենց մոտեցումները եւ առաջարկությունները վերը նշված հարցի կապակցությամբ: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Կոնգրեսը մտադիր է հնարավորության դեպքում թեկնածուներ առաջադրել բոլոր 41 ընտրատարածքներում, եւ նիստում մանրամասն քննարկել են այդ հարցերը: Սակայն, ըստ նրա, որոշ կուսակցություններ ժամանակ են խնդրել՝ իրենց ներսում եւս այդ հարցը քննարկելու, համապատասխան թեկնածուներ ընտրելու համար: Ինչ վերաբերում է Կոնգրեսի համամասնական ցուցակին, ապա դրա վերաբերյալ այս նիստում չի եղել որեւէ քննարկում:




Լրահոս