ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

15 ԱՇԽԱՏԱՆՔ՝ ՆՎԵՐ

Իսպանացի գեղանկարիչ եւ քանդակագործ Սալվադոր Դալիի չորս գրաֆիկական ստեղծագործություններն իրենց տեղը գտան Հայաստանի ազգային պատկերասրահում: Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, ԱՄՆ-ի «Արժիլե» պատկերասրահի տնօրեն, հայտնի նկարիչ Ժան Կազանջյանի կինը` Քրիստին Արժիլեն, ՀԱՊ-ին է նվիրել Սալվադոր Դալիի, ինչպես նաեւ Վասիլի Կանդինսկու յոթ եւ Հանս Բելմերի չորս գրաֆիկական գործերը: Այդպիսով` պատկերասրահը որպես նվեր է ստացել15 աշխատանք: Նվիրատվության արարողությանը եւ ստեղծագործությունների ցուցահանդեսին ներկա են եղել ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, «Արժիլե պատկերասրահ»-ի տնօրեն Քրիստին Արժիլեն եւ բազմաթիվ այլ արվեստասերներ:

ԿՈԼԻԶԵՅԸ ԿՄԱՔՐՎԻ

Իտալիայում գտնվող Կոլիզեյի կառույցը մոտ 2.000 տարեկան է: Այն առաջին անգամ կթարմանա, կմաքրվի, ամբողջությամբ նոր եւ իր իրական տարիքից ավելի երիտասարդ տեսք կստանա: Կառույցի լվացման գործընթացը սկսվել է սեպտեմբերին եւ գնահատվում է մոտ 11 մլն եվրո: Կոլիզեյի մաքրումը, որի համար մասնագետները հաճախ օգտվում են նույնիսկ ատամի խոզանակներից եւ փոքր վրձիններից՝ դժվարհասանելի հատվածները մաքրելու համար, անցկացվում է Հռոմի հյուրերի աչքի առաջ: Թեեւ Կոլիզեյը մոտ 2.000 տարեկան է, սակայն առանձնապես կեղտոտվել է վերջին 3-4 տասնամյակների ընթացքում: Հիշեցնենք, որ Կոլիզեյը եղել է Հին Հռոմի ամենախոշոր ամֆիթատրոնը, որը բացվել է 80թ. եւ մոտ 5 դարերի ընթացքում տեղավորել է 35.000 հանդիսատես:

ԱՌՈՂՋԱՆՈՒՄ Է

Քաղցկեղի դեմ պայքարող երգչուհի Ժաննա Ֆրիսկեն տեւական ժամանակ է՝ ԱՄՆ-ում բուժում է ստանում: Նա սկսել է իրեն ավելի լավ զգալ: Սակայն «լուրերն այն մասին, թե երգչուհին այնքան լավ է, որ անգամ համերգներ ու երեկույթներ է այցելում, ու նույնիսկ պատրաստվում է համերգներով հանդես գալ, չափազանցված են»,-հայտնել է Ժաննայի հայրը: Նրա խոսքով՝ Ժաննայի առողջականում դեպի դրականը փոփոխությունները նկատելի են, նա սկսել է քայլել, մոտ 10 կգ նիհարել է ու սկսել է ավելի լավ տեսնել:




Լրահոս