«Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Հունիսի 1-ի առթիվ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի երեխաներ,
Թանկագին ծնողներ,

Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Այս տոնը մի առանձնահատուկ ջերմությամբ ու ուրախությամբ է լցնում մեր սրտերը, ինչպես և երեխաները, ովքեր մեր կյանքը դարձնում են ավելի իմաստալից ու երջանիկ:

Մատաղ սերնդի առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը մշտապես գտնվում եմ մեր երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այս ուղղությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնց նպատակը մեկն է. ունենալ առողջ ու երջանիկ, կիրթ ու ժամանակակից սերունդ, բազմակողմանի զարգացած ու շնորհալի երեխաներ:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի բոլոր երեխաներին այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում խաղաղ ու անհոգ տարիներ: Թող հաջողություններն ու երջանկությունն ուղեկցեն ձեզ ձեր կյանքի ճանապարհին»:




Լրահոս