ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր ծառայությունը տեղեկացնում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հունիսի 2-ից նորից դրվել է աճուրդի:
Համալիրը դրվել է աճուրդի արդեն 10 տոկոս զեղչով՝ 17 մլրդ դրամով: ժամկետը լրանում է հունիսի 12-ին:
Հիշեցնենք, որ համալիրն աճուրդի էր հանվել նաեւ մայիսի 20-ին, սակայն տասը օրերի ընթացքում ոչ մի առաջարկ չէր արվել՝ այն գնելու համար: