Կրկին հայ զոհ՝ Հալեպում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում հունիսի 1-ին հրթիներ ընկնելու հետևանքով հայ է վիրավորվել: Վիրավորը Զարեհ Քահքեջյանն է: Նրա վիճակը, բարեբախտաբար, կայուն է և կյանքին վտանգ չի սպառնում: Հալեպի պատերազմական սարսափելի վիճակը շարունակվում է: Նախօրեին’ առավոտյան ժամերից մինչև երեկո, Հալեպի տարբեր թաղամասերում, հատկապես Նոր Գյուղ թաղամասում, հրթիռներ և գազի տակառներից պատրաստված բազմաթիվ հրասանդներ են ընկել:

Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում մայիսի 31-ին հրթիռներ ընկնելու հետևանքով զոհվել էին Ռահել Դավիթյանը և Միսաք Պարգև Պոշկեզենյանը:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասում մայիսի 30-ին հրթիռներ ընկնելու հետևանքով 22 մարդ էր զոհվել, ևս 75-ը` վիրավորվել: Բարեբախտաբար, նրանց թվում հայեր չեն եղել:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը: Բացի այդ, զոհված հայերի թիվը հասել է 100-ի:




Լրահոս