ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի` Հայաստանի հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ վերջերս ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներին են բաժանվել տեսասկավառակներ, որոնց հիման վրա ՀՀԿ քարոզիչներն առաջիկայում պետք է սկսեն աշխատել: Մեր տեղեկությունների համաձայն` սկավառակում ներկայացված է ՀՀ վարչապետի գործունեությունը` դրական լույսի ներքո: Այսինքն` առաջիկայում ՀՀԿ-ն իր քարոզարշավը կազմակերպելու է կառավարության դեմքով (հավանաբար ժամկետանց ձեթերի մասին): Դրա համար էլ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ-ական նախարարների հետ արտակարգ նիստ էր հրավիրել` նախարարությունների գործունեության ընթացքում արձանագրված հաջողությունները հավաքագրելու համար:




Լրահոս