«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը փոխել է ՀՀ տնտեսությունում իրականացված օտարերկրյա ներդրումների հաշվարկման մեթոդոլոգիան, ինչի արդյունքում հնարավոր չէ պարզել՝ ներդրումները ավելանո՞ւմ են, թե՞ պակասում:
Վերջին տարիներին Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումները տարեցտարի կտրուկ անկում էին արձանագրում, և բացառված չէ, որ մեթոդոլոգիայի կտրուկ փոփոխությունը պայմանավորված է այդ անկումը ինչ-որ կերպ թաքցնելու ցանկությամբ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։