Առաջիկա 3 օրը Հայաստանի առանձին վայրերում առատ ձյուն է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջերկրական ծովից ՀՀ տարածք ներթափանցած ցիկլոնի և համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցությամբ հանրապետության տարածքում տեղումներ կդիտվեն առաջիկա 3 օրերի ընթացքում:Ինչպես տեղեկացնում է Meteo-TV-ն, առանձին վայրերում հնարավոր է զգալի առատ ձյուն, քամի` 5-10մ/վ, առանձին վայրերում ուժգնացում մինչև 20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում կդիտվի բուք, ավտոճանապարհներին մերկասառույց, ցածր տեսանելիություն բուքի կամ մառախուղի պատճառով:Օդերևութաբանները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում հետաձգել միջքաղաքային ուղևորությունները մի քանի օրով:




Լրահոս