Բյուջետային աշխատողների աշխատավարձերի բարձրացման համար Ռուսաստանի կառավարությունը հատկացրել է 25 մլրդ ռուբլի: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Բոլոր սոցիալական խնդիրները պետք է անհապաղ լուծվեն, բոլոր պարտականությունները, որոնք մենք վերցրել ենք դաշնային և ռեգիոնալ մակարդակով, պետք է կատարվեն», – հայտարարել է վարչապետը:
Փոխվարչապետերի հետ խորհրդակցության ժամանակ Մեդվեդևը նշել է նաև, որ
հրամանագիր է ստորագրել պաշտպանության ոլորտում պետպատվերը չկատարելու դեպքում պաշտոնյաների անձնական պատասխանատվության մասին. տեղեկացնում է kp.ru-ն: