![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/a447962ad536ada69aa92fe5393ec468.jpg)
Դաշնակիցների զորքերի վայրէջքի 70-ամյա տարելիցին կապակցությամբ հունիսի 6-ին Նորմանդիայում կայանալիք հանդիսությունների ժամանակ կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պոտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի երկկողմ հանդիպումը:
BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Այս մասին հայտնի է դարձել երկու երկրների ղեկավարների՝ երեքշաբթի կայացած հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է իրավիճակն Ուկրաինայում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ համաձայնեցված է նաև Պուտինի հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի հետ:
Նորմանդիա կժամանի նաև Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն: Սակայն ռուս ղեկավարը նրա հետ չի պատրաստվում հանդիպել, երկուշաբթի տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: