«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, պարզվում է, պաշտոնավարման վերջին օրը որոշել է ինքն իրեն պարգեւատրել նախարարության ոսկե մեդալով։
Բնապահպանության նախարարության լրատվության վարչությունից հաստատեցին փաստը, սակայն ասացին, որ Արամ Հարությունյանին մեդալ շնորհվել է հանձնաժողովի որոշմամբ, որի կազմում Հարությունյանն ընդգրկված չի եղել։ Ոսկե մեդալը Հարությունյանին շնորհվել է «երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»։
Հանձնաժողովը՝ հանձնաժողով, բայց մեդալի շնորհման հրամանը՝ ապրիլի 29-ին, երբ մեկ օր էր մնացել իր պաշտոնավարման ավարտին, ստորագրել է հենց ինքը՝ այդ ժամանակ դեռեւս բնապահպանության նախարար, այսօր Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: