«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Բնապահպանության նախարարության աշխատակիցներից մեկը մեզ տեղեկացրեց, որ իրենք մի քանի աշխատակիցների հետ դիմում են տարել հաշվապահություն, որը, սակայն, չի ընդունվել: Աշխատակիցը կարծիք հայտնեց, որ ամենավերին օղակներից հրահանգվել է չընդունել դիմումներ:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում էլ երբ մի խումբ աշխատակիցներ դիմումներ են տարել ներկայացնելու, նրանց հաշվապահությունում բացատրել են, որ դա հակապետական քայլ է. «ես պետականամետ մարդ եմ, պետության դե՞մ եք դուրս եկել: Մոռացե՞լ եք ձեզ համար ինչեր եմ արել: Եթե ավելի լավ աշխատավարձով տեղ գիտեք, ազատ եք»,- ասել է բժշկական կենտրոնի ղեկավարներից մեկը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։