ՌԴ-ի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը թուրքական կողմի նախաձեռնությամբ նախօրեին հեռախոսազրույց Է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել են Սիրիայի խնդիրը եւ ճգնաժամի կարգավորմանն աջակցելը: Էրդողանի խնդրանքով Մեդվեդեւը ներկայացրել է փետրվարի 7-ին Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովի վարած բանակցությունների արդյունքները: Նույն օրը արդեն ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահը հեռախոսազրույց Է ունեցել նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել Է իրադրությունը Սիրիայում:
Մեդվեդեվի հեռախոսազրույցները Էրդողանի եվ Սարկոզիի հետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ