«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր, թերեւս, այն եզակի պետական մարմիններից է, որի պաշտոնական հայտարարությունները, որքան էլ զարմանալի է, բայց ուղիղ կապ ունեն մեր իրականության հետ:
Նրանց հրապարակած տվյալների համաձայն՝ 2014թ. պետական բյուջեի հավաքագրումները տխուր պատկեր են արձանագրում: Այսպես. այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին նվազել է հիմնական հարկերի հավաքագրումը: Սա ի ցույց է դնում մեր տնտեսության ողբալի վիճակը, քանի որ նվազել են հենց այն հարկերը, որոնք տնտեսության՝ մասնավորապես արդյունաբերության հետ են կապված:
Նախորդ տարվա առաջին չորս ամիսների համեմատ, այս տարի ակցիզային հարկի հավաքագրումը նվազել է 10.8 տոկոսով, շահութահարկը՝ 6.8 տոկոսով, մաքսատուրքը՝ 6.7 տոկոսով: Փոխարենն ավելացել են տեսախցիկների, արագաչափերի տուգանքների արդյունքում հավաքագրված հարկերը՝ 46 տոկոսով, եկամտային հարկը՝ 42.9 տոկոսով: Ասել է թե՝ տեսախցիկներով են իշխանությունները բյուջեի մուտքեր ապահովել»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: