Սահմանադրական փոփոխություններն արտահայտում են խիստ կոնկրետ թիմի շահերը. Ն. Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե այս քննարկումներն այժմ արհեստական օրակարգ են ձևավորում:

«Կա ավելի հրատապ օրակարգ, որը հետաքրքրում է ժողովրդին, դա աղքատությունն է, արտագաղթը: Եվ փորձ անել արհեստական օրակարգ տալ՝ ճիշտ լուծումը չէ», – ասաց նա, հավելելով, թե չպետք է առաջնորդվել այն արհեստական թեզով, որ ժողովուրդը չգիտի, թե իրեն ինչ է պետք:

Զոհրաբյանն ընդգծեց, թե ցանկացած փոփոխության կարելի է գնալ այն դեպքում, երբ կա վստահության մթնոլորտ:

«Ակնհայտ է, որ վստահության դեֆիցիտ կա մեր երկրում, վստահության մթնոլորտը մեր երկրում զրոյական է: Այս փոփոխութուններն արտահայտում են խիստ կոնկրետ թիմի տրամադրությունները և պահպանում են խիստ կոնկրետ թիմի շահերը», – շեշտեց նա:

Զոհրաբյանը հայտարարեց, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս պահին դեմ է Սահմանադրական փոփոխություններին:

«Ցանկացած փոփոխություն ռիսկային է, եթե չի իրագործվում ճիշտ ժամանակին, և պետք է լինի քաղաքական կոնսենսուս», – եզրափակեց նա:




Լրահոս