Օգնության հանգանակություն՝ ԵՄ-ից՝ Ուկրաինային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ-ն պլանավորում է մինչև տարեվերջ Ուկրաինայի վերաբերյալ միջազգային դոնորական կոնֆերանս կազմակերպել: Այս մասին երեկ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:

Ինչպես տեղեկացրել է ԵՄ-ում «Ъ»-ի աղբյուրը, Բրյուսելը շատ է ցանկանում դոնորների ցանկում տեսնել նաև Ռուսաստանին:

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ հուլիսին նախատեսվող հանդիպումը կկայանա Բրյուսելում, իսկ կոնֆերանսը կանցկացվի աշնանը՝ պետությունների և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների մակարդակով:

Մեկ այլ աղբյուր ԵՄ-ից պարզաբանել է, որ հանգանակված գումարը կօգտագործվի պետական-վարչական ապարատի և իրավապահ մարմինների բարեփոխման, տնտեսության վերակառուցման, կոռուպցիայի դեմ պայքարի և Ուկրաինայում վերարտադրվող էլեկտրաէներգիայի տեխնոլոգիաների ներդրման համար:




Լրահոս