Արարատում դիպուկահարի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` քիչ առաջ Արարատի մարզի զորամասերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակոցից սպանվել է պայմանագրային զինծառայող, սերժանտ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը:

Մեր տեղեկություններով` զինծառայողն ամուսնացած է եղել, և վերջերս ծնվել էր նրա առաջնեկը:

ՀՀ ՊՆ լրատվության հետ կապերի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանն armlur.am-ի հետ զրույցում հաստատեց կատարվածը` նշելով, որ հանգամանքները պարզվում են:

Տաթև Հարությունյան




Լրահոս