Համացանցում քննարկվում է Նովոսիբիրսկի հրուշակագործների կողմից արտադրվող նորույթը` «Ղրիմ, փորձի՛ր խլել» կոնֆետները:
Պարզվում է, որ «Շոկոլադային ավանդույթներ» ընկերությունը սկսել է արտադրել նոր կոնֆետները դեռևս 2 ամիս առաջ` Ղրիմի կարգավիճակին նվիրված հանրաքվեից հետո:
Կոնֆետի փաթեթավորման թղթի տակ, որի վրա պատկերված սուպերհերոսը ռուսական դրոշը կրծքին և թերակղզու ֆոնի վրա, թաքնված են շոկոլադե գլազուրով պատված կոնֆետներ:
Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, դրանք կարելի է գնել Նովոսիբիրսկի Կիրովսկի շրջանում գտնվող առևտրի երկու կետերում:
Արտադրողները պնդում են, որ կոնֆետները չեն պարունակում գենետիկորեն մոդիֆիկացված նյութեր: