«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ «Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպությունը կրկին ակտիվացել է: ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանն ամեն ինչ անում է, որպեսզի կառույցը սկսի «աշխատել»:
Մեր տեղեկություններով՝ կազմակերպության միավորման գործընթացին մասնակցում են նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարների կազմը:
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով, որ իրենք դեռեւս ծրագրեր մշակելու փուլում են գտնվում: «Նման կառույց ստեղծվում է, բայց ոչ Գասպարյանի գլխավորությամբ, բոլոր հրամանատարներն են հավաքվել այնտեղ: Բայց այժմ պայմանավորվածություն կա, որ որեւէ մեկը չբարձրաձայնի այդ մասին՝ մինչեւ կառույցը վերջնական տեսքի կբերենք»,-հայտարարեց մեր զրուցակիցը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: