Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը տուժող է ճանաչվել . «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Թերթը գրում է, որ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի և նրա տասներեք ընկերների գործով տուժող է ճանաչվել նաև Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Վալերի Օսիպյանը։

Թերթի թղթակցի հետ զրույցում Վալերի Օսիպյանը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք ճիշտ է տեղեկությունը։ «Հետո կխոսենք, հարգելի՛ս»,– ասել է նա»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: 




Լրահոս