Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախօրեին մեկօրյա այցով Մոսկվա է մեկնել “”Բարգավաճ Հայաստան”” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: “”Ժողովուրդ””-ի տեղեկություններով` երեկ արդեն նա վերադարձել է Երեւան: ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ֆոնին Ծառուկյանի մոսկովյան այցը, թերեւս, պատահական չէ: Ավելին, ենթադրվում է, որ այս այցով նա փորձել է կանխել Բաղրամյան 26-ում նախապատրաստվող կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը: Այնուամենայնիվ, փորձեցինք ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանից պարզել մեր տեղեկությունը: Սակայն Մհերյանը մեզ հետ զրույցում ո’չ հերքեց, ո’չ էլ հաստատեց լուրերը` միայն ավելացնելով, որ ինքը տեղյակ չէ:
Ժողովուրդ. Գագիկ Ծառուկյանը մեկ օրով եղել է Մոսկվայում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ