Այսօր հայ քանդակագործ Արա Շիրազի ծննդյան օրն է: Շիրազը ծնվել է 1941-ին Երևանում: Արա Շիրազը 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է։ 1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1987-1993 թթ. եղել է Հայաստանի նկարիչների միության նախագահ։ Մահացել է այս տարվա մարտի 18-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդությունից հետո։ 1960-ական թթ. հայ կերպարվեստում գեղարվեստական ձևերի թարմացման« պլաստիկայի ազգային ավանդույթների յուրացման միտումներն արտահայտվել են Շիրազի գործերում: