Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵՄ-ի միջև գազային բանակցության հերթական փուլը` այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինան, Ռուսաստանն ու Եվրոպական միությունը այսօր Բրյուսելում կանցկացնեն գազային բանակցությունների հերթական փուլը. տեղեկացնում Интерфакс գործակալությունը։ 

Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն վստահություն էր հայտնել, որ Ուկրաինան և Ռուսաստանը կգտնեն վիճելի գազային հարցերի լուծումը։  Հայտնի է, որ Բեռլինում բանակցում են «Նավթոգազ Ուկրաինայի» և «Գազպրոմի» ղեկավարները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել նաև, որ Ռուսաստանը կարող է զիջումների գնալ Ուկրաինայի գազի հարցում։




Լրահոս