Թիվ 37 ընտրատարածքային ընտրական հաձնաժողովն արդեն ամփոփել է Գորիսի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքները:
Ըստ նախնական արդյունքների `ՀՀԿ-ական Վաչագան Ադունցի օգտին քվեարկել է 4743, անկուսակցական Հրայր Յոլյանի օգտին՝ 2959 ընտրող: Ընդհանուր առմամբ ընտրական գործընթացն անցել է նորմալ ու բնականոն հունով:
Հիշեցնենք, որԳորիսում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է երկու թեկնածու`անկուսակցական Հրայր Յոլյանը և ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցը, ում հովանավորում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: