Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, հունիսի 7-ին` շաբաթ օրը, Ռուսաստանում ձերբակալվել է բանտարկությունից ազատված 54-ամյա «օրենքով գող» Գագիկ Ասատուրյանը, նույն ինքը` Գագիկ Ռոստովսկին:
Նրա ձերբակալությունը պրոֆիլակտիկ բնույթ է կրել. ոստիկանները Գագիկին տարել են Պետրովկա և խորհուրդ տվել չմնալ մայրաքաղաքում և փնտրել իր համար ապրուստի մեկ այլ վայր` հետագա բարդություններից խուսափելու համար:
Գործակալության տվյալներով` վերջին 6 տարիները Ռոստովսկին անցկացրել է անազատության մեջ, և միայն օրեր առաջ է դուրս եկել բանտից: Ձերբակալության նախօրեին նա ազատվել էր չեբաքսարյան «քառյակից»:
Ռոստովից Մոսկվա գալ Գագիկ Ասատուրյանին ստիպել էր իր հեղինակավոր «գող» ընկերների` Արմեն Կանեվսկու և Նոդար Ռուստավսկիի հետ ունեցած կոնֆլիկտը, որի հետևանքով 2005-ին Ռոստովսկին կորցրել էր տիտղոսը:
3 տարի մինչև վերջին ձերբակալությունն ու բանտում անցկացրած ողջ ժամանակահատվածը Գագիկն անցկացրել է «ոչ յուրայինների» հետ, սակայն այժմ նա իրեն միանշանակ «օրենքով գող» է համարում, և հնարավոր է` Արմենի մահից և Նոդարի զինվորական անցյալի մասին տեղեկության ի հայտ գալուց հետո նա վերահաստատի իր իրավունքները: