ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2013թ. հոկտեմբերի 16-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում սպանություն էր տեղի ունեցել` սեփական բնակարանում, վիճաբանության ժամանակ, 24-ամյա Արեն Հարությունյանը դանակով հարվածել էր Արա Հախվերդյանին եւ սպանել նրան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արեն Հարությունյանի մայրը՝ Սուսաննան, պատմել էր, որ Արա Հախվերդյանն անձամբ է եկել իրենց բնակարան եւ սկսել ծեծել իր որդուն, քանի որ Արենը, ի տարբերություն շատերի, չի ենթարկվել Արային: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Արեն Հարությունյանն ազատության մեջ է` նրա արարքը որակվել է որպես ինքնապաշտպանություն: Իսկ ահա նրա ծնողներն անհանգիստ են, որ հանկարծ սպանվածի հարազատները վրեժխնդիր չլինեն իրենց որդուց:

ՊԵԿ-Ը ՏՈՒԳԱՆԵՑ

«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը հայտնվել է ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ մայիսի 20-ին «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ի տնօրենը Հայաստան է ներմուծել 2050կգ քաշով փայլաթիթեղ` սիգարետի տուփի համար, որոնց մասին վերջնական հայտարարագիր այդպես էլ չի ներկայացրել մաքսային մարմին: Արդյունքում ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է 50.000 դրամով:

ԼՈՒԾԱՐՎՈՒՄ Է

ՀՀ կառավարությունն իր վաղվա նիստում հավանություն է տալու «Սեպտիկշին» ՓԲԸ-ի ընկերության լուծարման մասին որոշմանը: Իսկ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը պետք է ապահովի պետական բաժնեմասի լիազորված ներկայացուցչի մասնակցությունը` «Սեպտիկշին» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման եւ այդ գործընթացից բխող որոշումների ընդունման համար:




Լրահոս