«Ռեկորդակիր» քաղաքապետի անցյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ին տեղի ունեցած Ջերմուկի քաղաքապետի ընտրություններում ձայների 70-30 տոկոս հարաբերակցությամբ հաղթեց գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք, որ Ջերմուկի ընտրություններում քաղաքապետի թեկնածուները երկուսն էին` Վարդան Հովհաննիսյանն ու անկուսակցական Կորյուն Ստեփանյանը: Ակնհայտ է, որ գործող քաղաքապետը հաղթել է ձայների մեծ առավելությամբ:

Վարդան Հովհաննիսյանն արդեն 8-րդ տարին է, ինչ զբաղեցնում է քաղաքապետի պաշտոնը: Նշենք, որ այդ օրը Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ տեղի են ունեցել մի շարք համայնքներում, այդ թվում` Գորիսում, որտեղ եղան ահազանգեր բազմաթիվ ընտրախախտումների մասին: Ի տարբերություն Գորիսի` Ջերմուկում ընտրությունները խաղաղ են անցել, և սա առաջին դեպքը չէր:

Ներկայացնենք մի քանի կենսագրական տվյալ վերընտրված քաղաքապետի անցյալից:

Ծնվել է 1962-ին: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումը, ավարտելուց հետո աշխատանքի անցել Ջերմուկի կուրորտվարչությունում` որպես հաշվապահ: Ի տարբերություն մի շարք պաշտոնյաների` նա ծառայել է խորհդային բանակում, ապա վերադառնալով` կրկին շարունակել աշխատել որպես հաշվապահ:

Հովհաննիսյանի կրթությունը չի սահմանափակվում միայն ֆինանսատնտեսագիտական տեխնիկումով. նա 1985- 1987թթ. սովորել է Մոսկվայի կուրորտվարչությունների տնօրենների և փոխտնօրենների բարձրագույն դպրոցում:

Արդեն 1996-ին նշանակվել է Ջերմուկի «Երազ» առողջարանի տնօրեն, 1997-ից էլ` աշխատել որպես «Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ» Ջերմուկի մասնաճյուղի տնօրեն:

2006-ին էլ ընտրվել է  քաղաքապետ ու մինչ օրս պաշտոնավարում է: Նա իրապես կարող է հավակնել «ռեկորդակիր» քաղաքապետի կոչմանը:




Լրահոս