Կառավարության մամլո խոսնակի հարցը բարդ է․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը դեռ մամլո խոսնակ չունի: Հովիկ Աբրահամյանի՝ ԱԺ նախագահության «օրոք» նույնպես այս հարցը բավական բարդ լուծվեց: Կառավարության պարագայում այն ավելի է բարդացել: Բանն այն է, որ փորձում են նոր «մոդել» կիրառել, չանդրադառնալ մամուլում բարձրացված ոչ ֆունդամենտալ հարցերին, «մուտիլովկաներին», կենտրոնանալ ասելիք ունեցող նյութերի վրա։

Ի դեպ, կառավարությունում, ինչպես եւ ԱԺ-ում, Հովիկ Աբրահամյանի շուրջ ինտրիգների պակաս չկա։ Ընդ որում՝ փորձ է արվում ամեն ինչ բարդել Դավիթ Հարությունյանի վրա, ով ինչ անում է՝ ասում են Հովիկը կապ չունի, Դավիթն է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս