Այգում բարեկարգման աշխատանքների համար ծառեր են հատվում․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Ուսանողներն ու այգում հաճախ զբոսնող քաղաքացիները «Առավոտի» հետ զրույցում պատմեցին, որ մոտ 10 օր է, ինչ այս այգում շինարարական տեխնիկա է աշխատում, որի արդյունքում ծառեր են հատվում: Հատված ծառերի բանակը, քաղաքացիներն ասում են, տասնյակից անցնում է, ընդ որում՝ հատվել են երկարակյաց ծառեր, որոնք ոչ փտած էին, ոչ էլ նույնիսկ ծեր:

Մեր այցելության պահին այգու աջ և ձախ հատվածները վերածվել էին հարթավայրի, ու ակնհայտ էր, որ փորձ էին արել կտրված ծառերի հետքերն էլ մաքրել, որովհետև հողախառն կտրտված արմատներ էին այս ու այն կողմ թափված: Բավականին երիտասարդ ծառերից մեկն էլ կիսով չափ կացնահարված էր: Մեզ հետ զրույցում համալսարանի մի քանի աշխատակիցներ էլ չհերքեցին, որ ծառեր են հատվել. «Դրանք կտրում են, որ տեղում եղևնիներ տնկեն»:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանն «Առավոտին» ասաց, որ նշված այգում բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են իրականացվում, որի ընթացքում հեռացվել է 2 ծառ»,–գրում է թերթը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 




Լրահոս