Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը, այսօրվա մամլո ասուլիսում անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին`մասնավորապես «Քառյակի» գործունեությանը, ասաց, որ ժողովուրդը հիասթափվել է, իր խոսքերով ասած, շառլատան կոչվող «քառյակից»: «Ի՞նչ հանրահավաքներ են անելու սեպտեմբերին, ի՞նչ են ասելու ժողովրդին»,- մտորում է Հակոբյանը, ապա հավելում. «Անհրաժեշտ է ձևավորել համաժողովրդական ճակատ»:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, դրանք մարքսիստը համարեց քաղաքական շառլատանություն: «Այդ բարեփոխումների նպատակը մեկն է` նպաստել ՀՀԿ խունտայի վերարտադրմանը: Ինչքա՞ն կարելի է փողով իշխանություն գնել կամ փողով պետություն պահել: Արդյունքներն արդեն տեսնում ենք»,- ասաց Հակոբյանը: