Լուսանկարն արվել է «Հիշողության պուրակ»-ում
Երեկ պաշտոնական այցով ՀՀ ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը եղեւնի է տնկել հուշահամալիրի «Հիշողության պուրակ»-ում: Հավանաբար նրան տեղեկացրել են, որ Հայաստանում իսկական տղամարդը պետք է ծառ տնկի, տուն կառուցի եւ երեխա ունենա: Բուրկհալտերը ծառն արդեն տնկել է, մնում է անցնի մյուս երկու կետերին, որպեսզի հասկանանք իրար: