Գերեզմանաքարը սպանել է երեխային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուդմուրտիայում քննիչները հետաքննում են գերեզմանոցում 10 տարեկան տղայի մահը: Պարզվել է, որ հունիսի 8-ին երեխան մոր հետ գտնվել են Իժևսկի Ալեքսանդրովսկի գերեզմանատանը, որտեղ այցելել են պապի գերեզմանը:

Գերեզմանի մաքրման ժամանակ գերեզմանաքարն ընկել է տղայի վրա: Անչափահասը ստացել է գլխուղեղի վնասվածք և մահացել:

Նախնական տեղեկատվության համաձայն` գերեզմանաքարը տեղադրվել էր 1980-ականների սկզբին:

Ներկայումս քննիչները ստուգիչ միջոցառումներ են իրականացնում` դեպքի մանրամասները պարզելու նպատակով:




Լրահոս