Ռեալը նախատեսվածից մեկ օր շուտ կժամանի Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի “Ռեալը” կիրակի օրը կժամանի Մոսկվա, որտեղ հաջորդ երեքշաբթի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հյուրընկալվելու է ԲԿՄԱ-ին: AS-ը հայտնում է, որ մադրիդյան ակումբի մարզչական շտաբն որոշել է մեկ օր շուտ ժամանել Ռուսաստան, որ թիմը կարողանա ադապտացվել ցուրտ եղանակին:Նշվում է նաև, որ իսպանական թիմն արդեն Մոսկվա է ուղարկել նախապատրաստության անհրաժեշտ պարագաները:Փետրվարի 18-ին “Ռեալը” հերթական հանդիպումն է անցկացնելու Իսպանիայի առաջնությունում` հյուրընկալելով ետնապահների թվում գտնվող “Ռասինգին”:




Լրահոս