Փետրվարի 15-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի օր: Ամեն տարի ամբողջ աշխարհում այդ հիվանդությամբ տառապում է 175 հազար երեխա, որոնցից 90 հազարը մահանում են,-հաղորդում է NEWSru.com-ը: Սա ճշգրիտ վիճակագրություն չէ, քանի որ մանկական քաղցկեղի ոչ բոլոր դեպքերն են գրանցվում: Բժիշկների կարծիքով, հիվանդության վաղ շրջանում ճիշտ բուժում ստանալու դեպքում հիվանդության դեքպերի 70%-ը հնարավոր է բուժել: Որքան ուշ է ախտորոշում տրվում, այնքան ավելի քիչ է բուժվելու հնարավորությունը: Հատկապես լուրջ է խնդիրը զարգացածության ցածր մակարդակ ունեցող երկրներում: Եթե մյուս երկրներում ողջ է մնում հիվանդությամբ տառապող երեխաների 80%-ը, ապա այստեղ միանգմայն հակառակ պատկերն է:
Այսօր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ