Հայկական ուժերը չեն հարձակվել ադրբեջանական շրջանի վրա. Ա. Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց այն տեղեկությունը, թե հայկական զինված ուժերն այսօր հարձակվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանի Լակաթաղ ավանի վրա և ադրբեջանական կողմից էլ զոհեր կան: «Նման բան չկա, դա ապատեղեկատվություն է»,- ասաց  Ա. Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ըստ Բաքվի որոշ լրատվամիջոցների, հայկական կողմը հարձակում է կատարել մի շարք ադրբեջանական գյուղերի վրա: «Հակառակ Ադրբեջանի ՊՆ պնդումներին, Նախիջևանի Ջուլֆայի և Սադարաքի շրջանների գյուղերի բնակիչները haqqin.az-ին հայտնել են, որ հայկական զինված ուժերը շարունակում են ադրբեջանական գյուղերի և Ադրբեջանի բանակի զորամասերի գնդակոծությունները», – մասնավորապես տեղեկացնում է haqqin.az-ը:




Լրահոս