Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Սիսիանի և Գորիսի բաժինների ծառայողները հունիսի 10-ին, ժամը 19.45-ին, Երևան-Գորիս ճանապարհի 200-րդ կմ-ին հայտնաբերել և բերման են ենթարկել 1969 թ. ծնված Կարեն Թ.-ին, որը հունիսի 10-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի /թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ մեղադրանքով: