Դոնի Ռոստովում գտնվող Շրի Լանկայի դիվանագիտական առաքելության աշխատակիցների և նրանց ունեցվածքը տեղափոխող վարորդների միջև տեղի ունեցած միջադեպի արդյունքում դիվանագետներից մեկը զոհվել է, իսկ մյուսը` զենքից վնասվածք ստացել. հայտնել են Интерфакс-ին իրավապահ մարմիններից:
Միջադեպը տեղի է ունեցել անցած գիշեր Դոնի-Ռոստովի հյուրանոցներից մեկի բակում: Երկու բեռնատար մեքենաների վարորդները, որոնք տեղափոխում էին դիվանագետների ունեցվածքը, վճարի հետ կապված վեճի են բռնվել նրանց հետ:
«Վեճի արդյունքում, որը վերաճել է ծեծկռտուքի, ավտոմեքենաներից մեկի վարորդը վրաերթի է ենթարկել դիվանագետներից մեկին, որը մահացել է ստացված վնասվածքներից: Շրի Լանկայի մյուս դիվանագետի վրա վարորդները կրակ են արձակել: Դիվանագետը վիրավորվել է», – ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ երկու վարորդներն էլ ձերբակալվել են:
Արտասահմանցիները Դոնի-Ռոստով էին ժամանել «Շրի Լանկայի օրերը» տոնակատարությունների շրջանակում, որի նպատակն է Ռուսասատնի մշակույթի հետ ծանոթանալը: