Հուլիսի 1-ից 20 % կբարձրացվեն “Արցախկապ” ՓԲԸ աշխատակիցների աշխատավարձերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ վարչապետը այսօր ներկա է գտնվել “Արցախկապ” փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովին, որի ընթացքում ներկայացվել է2013թ. կատարված աշխատանքների և կառավարության` 2008թ. հաստատած ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն:

Հաշվետու տարում ընկերությունը հիմնական աշխատանքներն ուղղել է հեռուստահաղորդիչ կայաններում տեղադրված սարքավորումների շահագործմանն ու սպասարկմանը, ինչպես նաև ԼՂՀ ռադիոհեռուստատեսային ծրագրերի հեռարձակման և թվային համակարգի ներդրման իրականացմանը:

2014թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետության տարածքում տեղադրվել և շահագործվում է 43 լրակազմ DVB-S վերահաղորդիչ կայան, բաժանորդային արբանյակային կցորդների քանակը ներկայումս կազմում է 6450 լրակազմ:

Ընկերության գործադիր տնօրենի խոսքով` թվայնացման ծրագիրը կարելի է ավարտել մինչև 2015թ.` ներգրավելով լրացուցիչ 120-130 մլն. դրամ: Այդ գումարը և ընկերության շրջանառու միջոցները թույլ կտան 2014-2015թթ. մի շարք աշխատանքների հետ մեկտեղ հիմնական կայաններում ավարտել թվային DVB-T2 հեռուստահաղորդիչների տեղադրման գործընթացը, սպասարկել ռադիոծածկույթից դուրս գտնվող բնակչությանը, վճարովի բաժանորդների թիվը հասցնել մինչև 8500-ի, թվային հեռուստատեսության բաժանորդներին առաջարկել վճարովի 1-2 փաթեթ ևս և այլն:

Ի տարբերություն որոշ մասնագետների կողմից հնչեցվող թերահավատ կածիքների` ընկերության գործադիր տնօրենը նշել է, որ առկա համակարգըկայուն է և արտաքին ազդեցությանը դիմակայող, հավելելով, որ առաջիկա տարիներին դրա վերանայման անհրաժեշտություն չի լինի:

Կառավարության ղեկավարը ողջունել է գործող համակարգի նոր սերնդի ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Նա մի շարքհանձնարարականներ է տվել ոլորտի պատասխանատուներին` հատկապես կարևորելով հանրապետության ողջ տարածքում տեղականհեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ապահովումը և պահանջելով մինչև տարեվերջ սոցիալական փաթեթով բնակչության մի մասին ևսապահովել կցորդներով:

Վարչապետը հանձնարարել է վերանայել համակարգի աշխատակիցների աշխատավարձերըը, որոնք ներկայումս ցածր են հանրապետականմիջինից: Նա առաջարկել է ընթացիկ տարվա հուլիսի 1-ից այն բարձրացել 20 տոկոսով և երեք տարվա ընթացքում հավասարեցնել հանրապետական միջինաշխատավարձին:

Ընդհանուր ժողովի ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս, մասնավորապես, ընդգծել է մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը,գնահատվել է ընկերության գործադիր մարմնի խնայողաբար ծախսելու աշխատելաոճը:




Լրահոս