Երգչուհին 52 մլն դոլար է վճարելու տիեզերք թռչելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրիտանացի երգչուհի Սարա Բրայտմանը ռուսաստանյան «Սոյուզ» տիեզերանավով թռչելու և Միջազգային տիեզերակայանում 10 օր անցկացնելու դիմաց կվճարի 52 մլն դոլար: Այս մասին հայտարարել է Ռոսկոսմոսի հետ պայմանավորվածության համաձայն տիեզերական զբոսաշրջությամբ զբաղվող Space Adventures ընկերության նախագահ Թոմ Շելլին:

Շելլին պատմել է, որ Բրայտմանի թռիչքը պետք է կայանա հաջորդ տարվա սեպտեմբերին, իսկ արդեն այս աշնանը նա կժամանի տիեզերագնացների պատրաստման կենտրոն և մի քանի ամիս մարզումներ կանցկացնի, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Նրա հոսքով, Բրայտմանը կդառնա տիեզերք գնացած և անյտեղ երգած առաջին պրոֆեսիոնալ երգչուհին:

Ծրագրերի հաջող իրականացման դեպքում, Բրայտմանը կդառնա 8-րդ տիեզերական զբոսաշրջիկը` ովքեր ՄՏԿ են գնացել դրա դիմաց գումար վճարելով:




Լրահոս