Աշխարհում ամենածեր կատուն մահացել է Բրիտանիայում: Փոփփի անունով երկարակյացը 24 տարեկան 4 ամսական էր:
Ինչպես գրում է Daily Mail թերթը, անգլիական Դորսեթ կոմսությունում Ուեսթների ընտանիքում ապրող Փոփփին ծնվել էր 1990թ.: Նրա կյանքի ընթացքում բրիտանացի վարչապետի պաշտոնում միմյանց փոխարինել է 5 քաղաքական գործիչ: Մայիսին Փոփփին պաշտոնապես գրանցվել էր Գիննեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենածեր կատու:
Նրա տերերի խոսքով՝ Պոպպին մահացել է հունիսի 6-ին` վարակից անհաջող բուժվելուց հետո:
Երբևէ ապրող ամենածեր կատուն մինչ այժմ համարվում է Քրիմ Փաֆֆը՝ ամերիկյան Տեքսաս նահանգից, որը մահացել է 38 տարեկան հասակում: