18 ՄԻԼԻՈՆ` ՇՆԱԳԱՅԼԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարությունը որոշել է 2012 թվականին միջոցներ հատկացնել հանրապետությունում գիշատիչների գլխաքանակի կարգավորման համար: ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նախատեսվել է ծախսել 18 մլն դրամ` նվազեցնելու գայլերի եւ շնագայլերի գլխաքանակը, որոնք սպառնում են բնակչությանը եւ գյուղատնտեսությանը: Փետրվարի 8-ին կայացած նիստում նշվել է, որ այդ խնդիրն առկա է նաեւ Ստեփանակերտ քաղաքում. շնագայլերն ավելի ու ավելի հաճախ են թափանցում մայրաքաղաքի թաղամասերի խորքերը: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը բնապահպաններին հրահանգել է գիշատիչների դեմ պայքարի գոտի համարել նաեւ Ստեփանակերտը:




Լրահոս