ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իշխող քաղաքական ուժն իրականության մեջ ուժ չէ, այլ ուժ է` ուժի զոռով»:

Վահան Հովհաննիսյան

Իսկ ուժը, ինչպես իշխող քաղաքական ուժի գաղափարախոսն է ժամանակին ասել, իրավունք է ծնում: Իրավունքն էլ թույլ է տալիս հանդես գալ ուժի դիրքից: ՀՀԿ-ն հենց այդպես էլ անում է: Այլ կատեգորիաներ, հատկապես երբ խոսքն ընտրություններին է վերաբերում, Հանրապետականը չի ընդունում: Չի էլ ընդունելու, քանի որ եթե այս կուսակցության ուժը հաշվի չառնենք, ապա իշխող քաղուժի վերաբերյալ ասելիք թերեւս չի մնա: Այնպես որ, ՀՅԴ-ն եւ մյուսները պետք է պատրաստ լինեն ուժի դեմ ուժով պայքարելուն: Համենայնդեպս, անցյալի դառը փորձն այս ընտրություններից առաջ նրանց վաղուց պետք է մղած լիներ նման հետեւության:  




Լրահոս